This campaign is closed

One-Dollar Democracy for Armenian speakers

I am starting a trip from Los Angeles to Washington to demand that U.S. President Obama stop supporting corrupt regimes. His response will end my hunger strike.

You may also be interested in

Closed
Closed
Closed
Closed
Closed

One-Dollar Democracy for Armenian speakers

One-Dollar Democracy for Armenian speakers

One-Dollar Democracy for Armenian speakers

One-Dollar Democracy for Armenian speakers

One-Dollar Democracy for Armenian speakers

I am starting a trip from Los Angeles to Washington to demand that U.S. President Obama stop supporting corrupt regimes. His response will end my hunger strike.

I am starting a trip from Los Angeles to Washington to demand that U.S. President Obama stop supporting corrupt regimes. His response will end my hunger strike.

I am starting a trip from Los Angeles to Washington to demand that U.S. President Obama stop supporting corrupt regimes. His response will end my hunger strike.

I am starting a trip from Los Angeles to Washington to demand that U.S. President Obama stop supporting corrupt regimes. His response will end my hunger strike.

Ara Manoogian
Ara Manoogian
Ara Manoogian
Ara Manoogian
2 Campaigns |
Burbank, United States
$111 USD 5 backers
1% of $10,000 Flexible Goal Flexible Goal
Highlights
Mountain Filled 2 Projects Mountain Filled 2 Projects

English version

 

ՄԵԿ ԴՈԼԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ 

2013 թ. մարտի 17–ից սկսած ես հացադուլի մեջ եմ, որն սկսեցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային բաց նամակ ուղարկելուց հինգ օր անց։ Նամակով պահանջել եմ, որ նա դադարի Սերժ Սարգսյանին և կոռումպացված վարչակարգերի այլ ղեկավարների սատարարելուց. Իմ բաց նամակին նրա պատասխանը կլինի իմ հացադուլի վերջակետը։ Ես նպատակադրվել եմ ճանապարհորդել Ամերիկայի մի ծայրից մյուսը` Լոս Անջելեսից Վաշինգտոն, հացադուլս Սպիտակ տան առջև շարունակելու նպատակով։

Ծրագրում եմ ճանապարհին կանգ առնել տարբեր քաղաքներում, որպեսզի ամերիկացիներին իրազակեմ, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունը աշխարհին սխալ ներկայացնում ԱՄՆ քաղաքացիների արժեքները` ընտրակեղծիքներ քաջալերելով ինքնորոշված երկրներում և հանդուրժելով  ավտորիտար ղեկավարներին։ Իմ այս ուսումնական ուղևորությունը դեպի Վաշինգտոն իրականություն դարձնելու նպատակով խնդրում եմ կատարել եկամտահարկից 1 դոլարի նվիրատվություն, որը խորհրդանշում է մեկ քվե հանուն ժողովրդավարության։ Ես սիրով կընդունեմ նաև $1–ը գերազանցող Ձեր աջակցությունը, քանի որ դա կօգնի նպատակիս ավելի արագ հասնել.

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԻՄ ՄԱՍԻՆ

     Ես` Արա Խաչիկի Մանուկյանս, իրավապաշտպան եմ, հետաքննող լրագրող, Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության Արցախի ներկայացուցիչը և Policy Forum Armenia–յի անդամ։ Իմ գործունեության ոլորտներն են, մասնավորապես, մարդկանց թրաֆիքինգը, ապօրինի որդեգրումները, բանակային չարաշահումներն ու կոռուպցիան Հայաստանում, Արցախում և այլուր: Ես ժողովրդավարության և օրենքի իշխանության աներկբա ջատագով եմ։ Գործունեությունս լայնորեն լուսաբանվել և արձագանքվել է «Ազատություն» ռադիոկայանի«Հետք»«Գեղարդ»«Հրապարակ» և «Լրագիր», The Burbank Leader այլ լրատվամիջոցներով: Ես համահեղինակել եմ «Անապատի գիշերներում» (2006) գիրքն ու համանուն վավերագրական ֆիլմը, որտեղ բացահայտվում է Դուբայում գործող խոշոր թրաֆիքինգային մի ցանց, որում ներգրավված են նաև ՀՀ և ԱՄԷ իրավապահ մարմիններ: 2011 թ. ես հիմնել եմ TheTruthMustBeTold.com բլոգը, որտեղ հրապարակում եմ կառավարական կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասին իմ հոդվածներն ու ուսումնասիրությունները։

    Ներկա դրությամբ ես հացադուլի մեջ եմ, որն սկսել եմ 2013 թ. մարտի 17–ին ի նշան բողոքի ընդդեմ Հայաստանի կոռումպացված ավտորիտար ղեկավար Սերժ Սարգսյանին վերընտրման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վաղաժամ շնորհավորանքի, որը նա ուղարկեց` անտեսելով ընտրակեղծիքի վերաբերյալ բազմաթիվ փաստերի առկայությունը։

 

ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

    Որպես Կալիֆորնիայում ծնված ու մեծացած ԱՄՆ քաղաքացի, ես հավատացած եմ, որ իմ քաղաքացիական պարտքն է անել ամեն ինչ, որ մեր նախագահ Բարաք Օբամայի գործողությունները երբեք չխարխլեն մեր հզոր երկրի հիմքում ընկած հիմնարար ժողովրդավարական սկզբունքները, ինչպիսիք են օրենքի իշխանությունը, արդարությունը, հավասարությունը և ժողովրդի քվեն։ 

    Դեպի Վաշինգտոն երկրի մի ծայրից մյուսը ձգվող իմ ճանապարհորդության ընթացքում իմ առաքելությունն է լինելու ամերիկյան հանրությանն իրազեկել այն մասին, թե որքան սխալ են ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները մեզ ներկայացնում օտար երկրներում։ Այս ընտրված պաշտոնյաները ապացուցել են, որ նրանք հաճախ այնպիսի խնդիրներ են մտցնում օրակարգ, որոնք հակասության մեջ են ամերիկյան բուն արժեքների հետ։ Այդ պատճառով մենք` ԱՄՆ հասարակությունը, պետք է դատապարտենք օտար երկրներում սեփական շահերը հետապնդելու նպատակով և հաճախ ի վնաս տվյալ երկրի բնակչության կատարվող աճպարարությունները։ Այս տեսակ քաղաքականությունը խոչընդոտում է այդ երկրների հետագա ծաղկումն ու անկախությունը` սերմանելով դառնություն և թշնամություն հասարակ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ, ովքեր ոչ անպայմանորեն խրախուսել կամ անգամ տեղյակ են եղել այդ վնասաբեր ամերիկյան քաղաքական ծրագրերի մասին։ Այդ ամենի հետևանքում, մեզ օտար երկրներում թյուր ներկայացնելու պատճառով մեր կառավարությունը մեզ համար անհարմար և երբեմն անգամ վտանգավոր է դարձրել «Հպարտ եմ ամերիկացի լինելու համար» խոսքերն արտաբերել արտասահմանում ճանապարհորդելիս։

    Վերոնշյալ քաղաքական աճպարարության վերջին օրինակներից է 2013 թ. մարտի 2-ին դրանից 12 օր առաջ տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրության վավերացումը`  գործող նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրման կապակցությամբ շնորհավորելով։ Ընտրության ընթացքը ապականված է եղել գործող նախագահի օգտին կատարված բազմաթիվ մանրազնին փաստագրված կեղծիքներով։ Այժմ Սարգսյանն օգտագործում է նախագահ Օբամայի շնորհավորական ուղերձը որպես ապացույց, որ ընտրությունն արդար ու ազատ էր։

    Ինչպես նշել եմ վերը, անկախ երկրում Օբամայի կողմից ընտրակեղծիքի օրինականացման դեմ իմ բողոքն էր դրդապատճառը, որ 2013 թ. մարտի 17–ին սկսեցի հացադուլս։ Նախագահ Օբամային բաց նամակ եմ գրել սույն թվականի մարտի 2–ին` պահանջելով, որ ետ վերցնի իր շնորհավորանքը. Ճանապարհորդությանս չվացուցակը դեռ պատրաստվում է։ Նվիրատուներին կտեղեկացնեմ մեր ծրագրի այս կարևոր հատվածի վերաբերյալ թարմացումների դեպքում։ Կարևորապես չվացուցակը բաց է առաջարկությունների համար։ Եթե ցանկանաք, որ ճանապարհին այցելեմ նաև ձեր քաղաքը, խնդրւոմ եմ իմաց տվեք, որ ես հնարավորության պարագայում փոփոխություններ մտցնեմ չվացուցակիս մեջ։

    Ես հավատացած եմ, որ այս արդար քայլը վերջակետ կդնի իմ հացադուլին և հուսով եմ, որ կհակի ԱՄՆ կառավարությանը հավատարիմ մնալ ժողովրդավարության հիմնական արժեքներին ոչ միայն ԱՄՆ սահմաններից ներս, այլև դուրս, իսկ ապագայում զերծ մնալ կոռումպացված վարչակարգերին օրինականացնելուց`ելնելով գեթ սեփական նեղ շահերից։

 

ԻՆՉ Է ԻՆՁ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՎ ԻՆՉ ԵՔ ՍՏԱՆՈՒՄ ԴՈՒՔ

    Այս դրամահավաքի համար, խնդրում եմ նվիրաբերել $1, որը խորհրդանշում է  մեկ քվե հանուն ժողովրդավարության։ Ես սիրով կընդունեմ $1-ը գերազանցող և եկամտահարկից հանվող Ձեր նվիրավտվությունը, քանզի այն կարագացնի այս նպատակի իրականացումը.

 

ԹԵ ԻՆՉԸ ԿՕԳՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՁԵՐ 1 ԴՈԼԱՐԸ

Ճանապարհային ծախսեր – Վաշինգտոն հասնելու համար` բենզին, RV տիպի մեքենայի վարձակալում, վարորդ, գազ, հյուրանոց և սնունդ անձնակազմի համար;

Ձևավորում և տպագրում – իրազեկային նյութեր, ինչպես օրինակ` թռուցիկներ, պաստառներ, դրոշներ և այլն;

Վավերագրական ֆիլմի ծախսեր – երկու օպերատոր և տեսախցիկների վարձակալություն “One-Dollar Democracy” («Մեկ դոլար Ժողովրդավարությանը») վավերագրական ֆիլմի նկարահանման համար;

Մոնտաժ և արտադրում – “One-Dollar Democracy” («Մեկ դոլար Ժողովրդավարությանը») վավերագրական ֆիլմի համար;

Հանրային կապերի համակարգում

Ցանցային–վարչական ծախսեր - վեբ դիզայն, թարմացումներ սոցիալական կայքերում, մամուլի հաղորդագրություններ, թարգմանություններ;

Օժանդակ անձնակազմ և անվտանգություն

Հանրային հանդիպումներ – Լոս Անջելեսից Վաշինգտոն ճանապարհին ընկած տեղական համայնքներում տեղի ունենալիք միջոցառումներ – դահլիճների վարձակալություն և թույլտվություններ;

    $167,000 գումարի մեջ նաև մտնում է Indiegogo–յի վարձն ու չնախատեսված ծախսերի նվազագույն ապահովում:

    $167,000–ը գերազանցող ողջ գումարը կօգտագործվի հանրային օգնության և կրթության համար ԱՄՆ–ում, ինչպես նաև այն երկրներում, որոնք տուժել են ԱՄՆ եսասիրական քաղաքականության պատճառով, որով ամբողջ աշխարհում օրինականացվել են տարբեր կոռումպացված ավտորիտար ռեժիմներ։ Սա նաև մեր պայքարի ձևն է` որպես ամերիկացիներ միահամուռ բարձրաձայնել` հայտնելու, որ մեզ իրոք հուզում է իրենց բարօրությունը և զորեղացնելու զանգվածներին կրթելու միջոցով ժողովրդավարություն հաստատելու նրանց պայքարը։ Այս նպատակներին հասնելու համար մենք մեր լուման կներդնենք մեր հայացքները կիսող և այս ոլորտում գործող ամերիկյան և արտասահմանյան կազմակերպությունների ֆինանսավորմանը։

    Ձեր բարի ավանդի դիմաց մեր նախաձեռնությունից որպես լավագույն խրախուսական նվեր ակնկալեք այս պարզ հանգամանքները: ավելի սակավ ավոտրիտար և տոտալիտար վարչակարգեր; պակաս թշնամություն ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրների նկատմամբ; արտասահմանում ԱՄՆ քաղաքացիների ավելի լավ համբավ; և, հետևաբար, ներքին և արտաքին սպառնալիքների նվազում։

 

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության հիմնվել է Կալիֆորնիայում 1999 թ. օգոստոսի 11–ին որպես շահույթ չհետապնդող, հանրային շահ հետապնդող կորպորացիա (501)(c)(3), որը ձևավորվել է բարեգործական և հանրային նպատակներով։

 

ԻՄ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ

    Ես մարդու իրավունքի խնդիրներով և հետաքննական լրագրությամբ սկսել եմ զբաղվել 2000 թվականից.

    Իմ առաջին խոշոր նախաձեռնությունը նպատակաուղղված էր Հայաստանում որդեգրման կոռումպացված գործընթացներին վերջ տալուն (մանրամասներն՝ այստեղ): 2003 թ. ներկայանալով իբրև որդեգրող ծնող՝ կարողացել եմ բացահայտել ծաղկող ապօրինի որդեգրման բիզնեսի մի ամբողջ մեխանիզմ: Խնդիրը վերաբերում էր մասնավորապես ԱՄՆ-ում գործող ընկերությունների միջոցով հայ երեխաներին ապօրինի ճանապարհով Հայաստանից դուրս որդեգրելուն: Իմ բացահայտումների շնորհիվ ՀՀ ԱԺ-ը նոր օրենքներ ընդունեց որդեգրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նպատակով: Ինչևէ վերջերս (2011 թ.) ոլորտում կատարած մոնիթորինգի ընթացքում եկա այն եզրակացության, որ ավելի խիստ օրենքները պարզապես ավելի խրթին են դարձրել ապօրինի որդեգրման ընթացակարգը: 2011 թ. մարտին սկսեցի ամերիկյան կազմակերպությունների միջոցով հայ երեխաների միջազգային թրաֆիքինգի դեմ պայքարի նոր փուլը (մանրամասներն՝ այստեղ):

    2004 թ. սկզբներին ես ներգրավվեցի մի կարևոր և վտանգավոր առաքելության մեջ, որի նպատակն էր Արաբական Միացյալ Էմիրություններում հայ երեխաների և կանանց թրաֆիքինգի ցանցի բացահայտումը։ Առաքելությունը ֆինանսավորվում էր Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության կողմից, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տրամադրած փոքր դրամաշնորհով: Սեփական կյանքը վտանգելով՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ, «Հետք» օրաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին ու ինձ ի վերջո հաջողվել է ազատ արձակել թրաֆիքինգի մի քանի զոհի և կանխել հազարավոր այլոց՝ այդ նույն ուղու վրա կանգնելու հավանականությունը «Անապատի գիշերներում» գրքի և տեսաֆիլմի միջոցով, որի զանգվածային տարածմանը երկուսս էլ մեծապես նպաստեցինք: «Սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի թեմայով հետաքննողական լրագրության կարևորագույն աշխատանքը հոդվածների «Անապատի գիշերներ» (Desert Nights) շարքն է», գրել է ԵԱՀԿ-ն իր Հայաստանի Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում:

    Այսօր Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրությունը (եկամտահարկից հանվող) Ձեր ավանդի կարիքն ունի, որպեսզի ինձ օգնի իրականացնել իմ կարևոր առաքելությունը, այն է` պարտավորեցնել ԱՄՆ կառավարությանը բարձր պահել հիմնարար ժողովրդավարական արժեքներն ողջ աշխարհում։

 

ՕԺԱՆԴԱԿՄԱՆ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

    Եթե օժանդակման այլ եղանակներ եք որոնում, ապա տարածեք դրամահավաքի մասին լուրը Ձեր ընկերներին։

Looking for more information? Check the project FAQ
Need more information
Let us know if you think this campaign contains prohibited content.

You may also be interested in

Up Caret